24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Իսպանիայի ֆուտբոլի 2020/21 թվականների առաջնությունը կմեկնարկի սեպտեմբերին: Այս մասին հայտարարել է իսպանական պրեմիերայի նախագահ Խավիեր Տեբասը:
Նոր մրցաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 12-ին: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ընդհատված Լա լիգայի ընթացիկ առաջնությունը կվերսկսվի հունիսի 11-ին:
Ավելի հայտարարվել էր, որ Լա լիգայի խաղերը վերսկսվելու դեպքում կանցկացվեն առանցդադարի: Առաջնությունը կանցկացվի 35 օրում, և խաղեր կլինեն ամեն օր: Լիգայի մյուս հատվածը չի չեղարկվի, և մրցաշրջանը կհասցվի ավարտին: Լիգան ավարտին հասցնելու հիմնական շարժառիթը եղել է ֆինանսական կողմը, քանի որ պանդեմիան լուրջ վնասներ է հասցրել Իսպանիային:
Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվեց մարտի 12-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: