կարևոր
2081 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-29 17:38

ԱՄՆ-ն միջոցներ է վերաուղղորդել Հայաստանում կորոնավիրուսի հետևանքները մեղմելու աշխատանքներին՝ ընդհանուր ներդրումը դարձնելով 6,6 միլիոն ԱՄՆ դոլար

Մինչ օրս Միացյալ Նահանգները կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու նպատակով Հայաստանին տրամադրել է նոր հավելյալ աջակցություն՝ 5,4 միլիոն ԱՄՆ դոլարի չափով:

Բացի այդ, ընթացիկ ծրագրերից միջոցներ են վերաուղղորդվել կորոնավիրուսի հետևանքները մեղմելու աշխատանքներին՝ դրանով իսկ այդ ուղղությամբ մեր ընդհանուր ներդրումը դարձնելով 6,6 միլիոն ԱՄՆ դոլար: Այս միջոցներով աշխատանքներ են իրականացվում Հայաստանի մի շարք ոլորտներում՝ առողջապահություն, տնտեսություն, հանրային կապեր ու հաղորդակցություն և աջակցություն համայնքներին։