486 դիտում, 2020.05.29 17:11

COVID-19. աշխարհում կորոնավիրուսը հաղթահարել է 2 մլն 602 հազարից ավելի մարդ. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

COVID-19. աշխարհում կորոնավիրուսը հաղթահարել է 2 մլն 602 հազարից ավելի մարդ. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 935 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 362 հազարից: Ապաքինվել է 2 միլիոն 602 հազար 600 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 768 հազար 609 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 103 հազար 344 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 438 հազար 812-ի, մահերինը՝ 26 հազար 764-ի: Հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 387 հազար 623 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 4 հազար 374-ը: 

Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 284 հազար 986 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 119:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 269 հազար 127 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 37 հազար 837: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո:

Մեծ Բրիտանիային հաջորդում է Իտալիան, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 231 հազար 732, մահերինը՝ 33 հազար 142: Իտալիային հաջորդում է Ֆրանսիան, երվրոպական այս երկրում վարակվածների թիվը 186  հազար 238 է, մահացածներինը՝ 28 հազար 662:

Գերմանիայում 182 հազար 495 հաստատված դեպք կա: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 8 հազար 574 մարդ: Հնդկաստանը վարակվածների թվով շրջանցել է Թուրքիային՝ հայտնվելով 9-րդ տեղում: Այստեղ հաստատվել է վարակի 167 հազար 442 դեպք, մահացել է 4 հազար 797 մարդ: Հնդկաստանին հաջորդող Թուրքիան եզրափակում է երկրների տասնյակը, այստեղ վարակակիրների թիվը հասել է 160 հազար 979-ի, մահացածներինը՝ 4 հազար 461-ի:

Իրանում հաստատված դեպքերի թիվը  146 հազար 668 է: Մահերի թիվը կազմում է 7 հազար 677:    Վարակվածների թվով Իրանին հետևում են Պերուն՝ 141 հազար 779, Կանադան՝ 88 հազար 512 ընդհանուր դեպքով: Կանադային հաջորդում է Չիլին, որը շրջանցել է վարակի ծագման երկիր Չինաստանին: Չիլիում ընդհանուր դեպքերի թիվը 86 հազար 943 է: Վարակվածների ընդհանուր թվով 15-րդ տեղում հայտնված Չինաստանում այս անգամ ևս վարակի նոր դեպք չի գրանցվել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 82 հազար 995 է, որից ապաքինվել է 78 հազար 291-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում: 

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 746-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 12 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 52 հազար 907, մահերինը՝ 36: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 32 հազար 532 է, մահացածներինը՝ 258:

Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 24 հազար 112-ի, մահացածներինը՝ 185-ի: Եգիպտոսում 20 հազար 793 հաստատված դեպք կա, մահացել է 845 մարդ: Իրաքում գրանցվել է 5 հազար 457 վարակվածության, 179 մահվան դեպք: Լիբանանում կա 1172 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 122-ի: Մահացել է 4 մարդ: 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:

կիսվել նյութով -