17.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.96 -0.13 | |
GBP | 491.13 +2.97 | |
EUR | 412.94 +1.53 | |
GEL | 145.05 -0.76 | |
RUB | 6.7 +0.08 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 29-ին ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության պատվիրակությանը՝ խորհրդի նախագահ Արա Հակոբյանի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացնում են Արցախ Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահ Հարությունյանը նշել է, որ Արցախին վերաբերող խնդիրներն համազգային օրակարգի մաս են կազմում, և շատ կարևոր է հայկական քաղաքական ուժերի կողմից այդ առթիվ ցուցաբերվող հետաքրքրությունը:
Իր հերթին Արա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել նախագահին ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ իրենց ծրագրերում Արցախը միշտ առաջնային տեղ ունի:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել արտաքին և ներքին մարտահրավերներին դիմագրավելու վերաբերյալ և նախանշել անելիքներն ըստ առաջնահերթությունների: