442 դիտում, 2020.05.29 16:52

Չինաստանում հիդրոէլեկտրակայանում տեղի ունեցած վթարից 6 մարդ է զոհվել

Չինաստանում հիդրոէլեկտրակայանում տեղի ունեցած վթարից 6 մարդ է զոհվել

Չինաստանում 6 մարդ է զոհվել հիդրոէլեկտրակայանում տեղի ունեցած վթարից: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ենթադրվող պայթյունը տեղի է ունեցել հարավ-արևմտյան Յուննան նահանգում գտնվող հիդրոէլեկտրակայանում: Յուննանի կառավարության հայտարարությունում ասվում է, որ 6 մարդ զոհվել է, ևս 5-ը վիրավորվել են:

Հաղորդվում է, որ վթարը տեղի է ունեցել մայիսի 29-ին Պեկինի ժամանակով 11:10-ին: Նախնական տվյալներով՝ տեղի է ունեցել պայթյուն: Ներկա պահին որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են, սկսվել է դեպքի պատճառների քննությունը:

կիսվել նյութով -