362 դիտում, 2020.05.29 16:17

ԱՄԷ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 563-ով

ԱՄԷ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 563-ով

Արաբական Միացյալ Էմիրություններում մայիսի 28-ի տվյալներով հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսի 563 նոր դեպք և 3 մահ, արդյունքում դեպքերի ընդհանուր թիվը կազմել է 32 հազար 532, որից առողջացել են 16 հազար 685-ը, իսկ մահվան դեպքերը կազմել են 258: ԱՄԷ-ն որոշում է կայացել մայիսի 28-ից Դուբայում վերաբացել մարզադահլիճները և կինոթատրոնները: Չնայած դրան` սահմանափակումները կշարունակվեն ժամը 23-ից մինչև 6-ը, որպեսզի իրականացվի ախտահանման ազգային ծրագիրը:

ԱՄԷ-ի կողմից մշակված COVID-19 արագ լազերային թեստը ցույց է տալիս հեռանկարային արդյունքներ՝ 85-ից 90 տոկոս ճշգրտությամբ: Թեստը ներկայումս անցնում է փորձարկումներ հետագա արդյունավետությունը հաստատելու համար:

կիսվել նյութով -