01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ ուժեղ երկրաշարժի մասին համացանցում տարածվող տեղեկատվության համար որևէ հիմք չկա: Այս մասին ասված է ՀՀ ԱԻՆ-ի տարածած հաղորդագրությունում:
«Այսօր՝ համացանցում, լուրեր են տարածվել այն մասին, թե Հայաստանի Հանրապետության տարածքում ուժեղ երկրաշարժ է զգացվել: ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ որևէ հիմք չկա նման տեղեկատվություն տարածելու համար, քանի որ վերը նշված երկրաշարժը տեղի է ունեցել 2020 թվականի մայիսի 4-ին՝ Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում, և զգացվել է ՀՀ տարածքում՝ Տավուշի և Լոռու մարզերի բնակավայրերում՝ 2-3 բալ ուժգնությամբ, որի վերաբերյալ սահմանված կարգով կատարվել է հաղորդագրություն։ Խնդրում ենք հետևել բացառապես պաշտոնական հաղորդագրություններին»,-ասված է հայտարարությունում: