256 դիտում, 2020.05.29 15:26

Հունիսի 27-ից կվերսկսվեն Երեւան-Բրյուսել-Երեւան երթուղով կանոնավոր չվերթները

Հունիսի 27-ից կվերսկսվեն Երեւան-Բրյուսել-Երեւան երթուղով կանոնավոր չվերթները

Brussels Airlines-ը վերսկսում է կանոնավոր չվերթները։ Այս մասին տեղեկացնում է Հայկական ավիացիան։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ Brussels Airlines-ից ստացած տեղեկատվության համաձայն՝ հունիսի 27-ից կվերսկսվեն Երեւան-Բրյուսել-Երեւան երթուղով կանոնավոր չվերթները:

Համաձայն չվացուցակի՝ հունիսի 27-ից հուլիսի 11-ն ընկած ժամանակահատվածում չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ օր, իսկ հուլիսի 14-ից օգոստոսի 29-ը՝ յուրաքանչյուր երեքշաբթի եւ շաբաթ օրերին»,- ասված է հաղորդագրության մեջ:

կիսվել նյութով -