կարևոր
2287 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-29 15:21

Վարորդը Mercedes-ով մխրճվել է Փարաքարի բնակչի տան մեջ՝ փլուզելով պատերն ու առաստաղը. կա վիրավոր

Վարորդը Mercedes-ով մխրճվել է Փարաքարի բնակչի տան մեջ՝ փլուզելով պատերն ու առաստաղը. կա վիրավոր

Այսօր՝ մայիսի 29-ին, ժամը 08։30-ի սահմաններում Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ՝ 31-ամյա Գարիկ Գրիգորյանը իր վարած Mercedes մակիշի ավտոմեքենայով Փարաքար գյուղի Երևանյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել թիվ 65 տան տարածք։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Գ. Գրիգորյանը մարմնական վնասվածքերով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով փլուզվել է բնակչի խոհանոցի պատը, առաստաղը, վնասվել է մեծ քանակի գույք, այդ թվում՝ կենցաղային։