550 դիտում, 2020.05.28 23:11

Հանրապետությունում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետությունում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում մայիսի 29-ին օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ առանձին վայրերում` քամու ուժգնացում 15-20 մ/վ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 28-29-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում մայիսի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը կդիտվի +18, ցերեկը՝ +33, երեկոյան՝ +28 աստիճան տաքություն։

կիսվել նյութով -