կարևոր
2515 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-28 22:14

Մահացել է ամերիկահայ անվանի բժիշկ Րաֆֆի Հովանեսյանը

Կյանքից հեռացել է ամերիկահայ անվանի բժիշկ, մեծ հայրենասեր ու բարերար, ՀՕՖ-ի լավ ընկեր ու բարեկամ Րաֆֆի Հովանեսյանը:

Նա Ամերիկայի հայ բժիշկների միության խորհրդի անդամ էր, իր մեծ ներդումն է ունեցել Հայաստանի առողջապահության համակարգում, մասնավորապես՝ Արցախի բուժաշխատողների շարունակական բժշկական կրթության գործում:

Ցավակցում ենք Րաֆֆի Հովանեսյանի ընտանիքի անդամներին և հարազատներին, ուժ և համբերություն մաղթում նրանց:

ՀՕՖ