596 դիտում, 2020.05.28 21:31

Մարմաշենում անչափահասի են ձերբակալել․ նա կասկածվում է ֆուտբոլի դաշտում 20-ամյա երիտասարդի սպանության մեջ

Մարմաշենում անչափահասի են ձերբակալել․ նա կասկածվում է ֆուտբոլի դաշտում 20-ամյա երիտասարդի սպանության մեջ

Aravot.am-ի հաղորդմամբ՝ երեկ Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում ֆուտբոլ խաղալիս՝ մահացել էր Վահրամբերդ համայնքի բնակիչ, 20-ամյա երիտասարդ։ Նրան տեղափոխել էին Գյումրի բժշկական կենտրոն, սակայն արդեն մահացած էր եղել։

Մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն։ Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Արշակյանն Aravot.am-ին ասել էր, որ  Վահրամաբերդ ու Մարմաշեն համայնքների 17-21 տարեկան երիտասարդները ֆուտբոլ են խաղացել Մարմաշենի նոր կառուցված ֆուտբոլի դաշտում, որտեղ էլ ծագել էր վիճաբանություն։ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից Aravot.am-ին տեղեկացրել են, որ երիտասարդի դիակի դատաբժշկական փորձաքննության նախնական արդյունքներով, գլխի վրա բռնությամբ զուգորդված ներգործության հետքեր են հայտնաբերվել։

Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանի անմիջական հանձնարարությամբ հարուցվել է քրգործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ սպանություն, ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը, և կասկածվող անձը վարույթն իրականացնող քննիչի կողմից արդեն իսկ ձերբակալվել է։

կիսվել նյութով -