538 դիտում, 2020.05.28 21:25

Նախարարի ու վարչապետի միջեւ չի կարող հակասություն լինել․ Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նախարարի ու վարչապետի միջեւ չի կարող հակասություն լինել, վարչապետը լսում է բոլորին, կայացնում է որոշում, որը պարտադիր է բոլոր պաշտոնյաների համար։ Ասուլիսի ժամանակ այս տեսակետն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Վրաստանի հետ կապված Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարության մասին։

«Ընդհանուր առմամբ, մեզ մոտ քննարկումները շատ բուռն են, բազմազան, բոլորն իրենց տեսակետներն արտահայտելու հնարավորություն ունենում են, եւ այդ բանավեճում է, որ մենք փորձում ենք գտնել ամենաօպտիմալ լուծումները եւ գալ ամենաօպտիմալ որոշումների։

Առողջապահության նախարարը, լինելով առողջապահության ուղղության պատասխանատուն, հարցերը դիտարկում է զուտ առողջապահական տեսակետից, ինչը նրա աշխատանքն է եւ պարտականությունը։ Բայց, ընդհանուր առմամբ, կառավարությունը փորձում է հավասարակշռել տնտեսական, սոցիալական եւ առողջապահական խնդիրները։ Դա ոչ թե հակասություն է, այլ այդտեղ միշտ կա ճիշտ բալանսը գտնելու խնդիր»։

Մանրամասն՝ տեսանյութում։
 

կիսվել նյութով -