424 դիտում, 2020.05.28 21:09

Հարավային Կորեայում կորոնավիրուսային վարակման կտրուկ աճ է գրանցվել

Հարավային Կորեայում կորոնավիրուսային վարակման կտրուկ աճ է գրանցվել

Կորեայի Հանրապետությունում կորոնավիրուսով նոր տեսակի վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 79-ով՝ կազմելով 11 344: Այս մասին հինգշաբթի հայտնել է առողջապահության նախարարությանը կից Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը, հաղորդում է ТАСС-ը։

Նշվում է, որ մայրաքաղաքում գրանցվել է 65 դեպք։ Վերջին երկու ամսվա ընթացքում վարակվածության ամենամեծ աճը կապված է Կենգիդոյի նահանգի Պուչոն քաղաքում Հարավային Կորեայի խոշորագույն ինտերնետ-խանութի լոգիստիկ կենտրոնում վարակի նոր օջախի հետ: Այնտեղ հայտնաբերվել է 69 հիվանդ, և իշխանություններն ակնկալում են թվերի հետագա աճ։ Ինչպես պարզվել է, լոգիստիկ կենտրոնի վարչակազմը խախտել է հիմնական կարանտինային պահանջները, մասնավորապես, չի պահպանվել ծառայողական ճաշարանի այցելուների միջեւ հեռավորությունը:

կիսվել նյութով -