28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Կորեայի Հանրապետությունում կորոնավիրուսով նոր տեսակի վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 79-ով՝ կազմելով 11 344: Այս մասին հինգշաբթի հայտնել է առողջապահության նախարարությանը կից Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը, հաղորդում է ТАСС-ը։
Նշվում է, որ մայրաքաղաքում գրանցվել է 65 դեպք։ Վերջին երկու ամսվա ընթացքում վարակվածության ամենամեծ աճը կապված է Կենգիդոյի նահանգի Պուչոն քաղաքում Հարավային Կորեայի խոշորագույն ինտերնետ-խանութի լոգիստիկ կենտրոնում վարակի նոր օջախի հետ: Այնտեղ հայտնաբերվել է 69 հիվանդ, և իշխանություններն ակնկալում են թվերի հետագա աճ։ Ինչպես պարզվել է, լոգիստիկ կենտրոնի վարչակազմը խախտել է հիմնական կարանտինային պահանջները, մասնավորապես, չի պահպանվել ծառայողական ճաշարանի այցելուների միջեւ հեռավորությունը: