784 դիտում, 2020.05.28 20:11

Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. կա 6 վիրավոր

Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. կա 6 վիրավոր

Երեկ՝ մայիսի 27-ին, ժամը 21:15-ի սահմաններում Գեղարքունիքի մարզում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանաարհին բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 49-ամյա Ալիկ Ղ.-ի վարած Mercedes մակնիշի և 57-ամյա Համբարձում Ս.-ի վարած Lexus մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ալիկ Ղ.-ն նրա ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 41-ամյա Հայկ Կ.-ն, Lexus-ի վարորդ Համբարձում Ս.-ն, նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 27-ամյա Մարիամ Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն: Ժամեր անց Մարտունու բժշկական կենտրոն բուժօգնության են դիմել Երևանի բնակիչներ, 31-ամյա Սիրանուշ Ս.-ն և 4-ամյա Մերի Ս.-ն, ովքեր հայտնել են, որ մարմնական վնասվածքները ստացել են նշված ավտովթարի հետևանքով և եղել են Lexus-ի մեջ:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

կիսվել նյութով -