կարևոր
1916 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-28 19:45

Արտավազ գյուղում այրվել է մոտ 5 հա խոտածածկ տարածք

Արտավազ գյուղում այրվել է մոտ 5 հա խոտածածկ տարածք

Մայիսի 28-ին, ժամը 13։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտավազ գյուղում գտնվող հանքային ջրերի գործարանի մոտակա անտառից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Էյ ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ-ի տարածքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:40-ին, մարվել՝ 16:37-ին: Այրվել է մոտ 5 հա խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 6 հրշեջ-փրկարար և «Էյ ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ-ի 2 աշխատակից: