590 դիտում, 2020.05.28 19:07

316 քաղաքացի գտնվում է ծանր վիճակում, 53-ը՝ ծայրահեղ ծանր․ Արսեն Թորոսյան. (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Պարետատան նիստից հետո ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ այսօր իրավիճակը Հայաստանում շարունակում է մնալ լարված։

«Մեր կողմից ձեռնարկվող միջոցառումները պետք է շարունակաբար և կարգապահ պահպանվեն, որպեսզի աճի թիվը կարողանանք պահել նույն շրաջանակում և սկսենք աճի թիվն իջեցնել, որ ունենանք համավարակի մարում։ Այս պահին 316 քաղաքացի գտնվում է ծանր վիճակում, 53-ը՝ ծայրահեղ ծանր և թոքերի արհեստական օդափոխման սարքերի միացված 17 քաղաքացի», - ասաց նախարարը։

Նա ընդգծեց, որ շարունակվում են ինտենսիվ թերապիայի գծով մահճակալային ֆոնդի ծավալումը։ Առաջիկա 1-1.5 ամսվա ընթացքում մահճակալների թիվը կավելանա 100-ով, որից 50-ը կլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում, 50-ը՝ Էրեբունի ԲԿ-ում։

Թորոսյանն ընդգծեց, որ երեկ ռեկորդային ցուցանիշ ենք ունեցել՝ 15 մահ.

«Չկա երաշխիք, որ նույնիսկ առողջ և երիտասարդ քաղաքացին հարյուր տոկոսով դրական ելքով դուրս կգա հիվանդությունից»,- նշեց նախարարը:

կիսվել նյութով -