580 դիտում, 2020.05.28 19:02

Այսօր վարակի ամենամեծ օջախը Երևանն է. Նիկոլ Փաշինյան․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Այսօր վարակի ամենամեծ օջախը Երևանն է, այս մասին Պարետատան նիստի ավարտից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքերով՝  վարակի պոտենցիալ աղբյուրներն ամենուրեք են՝ աշխատանքի վայրում, հասարակական տրանսպորտում, փողոցում, հանրային սննդի օբյեկտներում, բանկերում․ «Մենք շարունակում ենք համոզված մնալ, որ ելքը հակահամաճարակային կանոնների պահպանումն է՝ դիմակի ամենուրեք կրումը, ձեռքերի ախտահանումը, սոցիալական հեռավորության պահպանումը»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նաև կոչ արեց դիմակի շուրջ շահարկումներ չանել և ապատեղեկատվություն չտարածել, որովհետև իրավիճակն ավելի քան լուրջ է և գնալով ավելի է լրջանում։

Մանրամասները՝ տեսանյութում։

կիսվել նյութով -