606 դիտում, 2020.05.28 17:49

ՍԱՏՄ-ն մարզերում կասեցրել է 12 օբյեկտների գործունեությունը

ՍԱՏՄ-ն մարզերում կասեցրել է 12 օբյեկտների գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչների իրականացրած մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով՝ ՀՀ պարետի  որոշման համաձայն՝  մայիսի  28-ին, 24 ժամով կասեցվել են հանրապետության մարզերում գործող հանրային սննդի 12 օբյեկտների գործունեությունը։ Այս մասին հաղորդում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը։ 

Արմավիրի մարզ

Ա/Ձ «Շիրվան Շիրվանյան», ք. Արմավիր, Ջիվանու 5/15

Ա/Ձ «Մխիթար Աղեկյան», գ․Թաիրով, Մայրաքաղաքային 117

 «Նուռ հաուս» ՍՊԸ, գ. Թաիրով, Մայրաքաղաքային 109

 

Արագածոտնի մարզ

Ա/Ձ «Մարատ Թորոսյան» ք. Աշտարակ, Տ.Մեծի 18

 

Արարատի մարզ

Ա/Ձ «Նարեկ Պալեզյան», ք. Մասիս, Դպրոցականների 9

 

Սյունիքի մարզ

Ա/Ձ «Էթերի Աղաջանյան», ք. Մեղրի, Զորավար Անդրանիկի 36/25,

 

Շիրակի մարզ

Ա/Ձ Կարապետ Կարապետյան , ք. Գյումրի, Գարեգին Նժդեհի 20/2.

Ա/Ձ  Ռաֆայել Եղիազարյան , ք. Գյումրի, Համլետ Սարգսյան 8/10.

Ա/Ձ Գևորգ Միրզոյան , ք. Գյումրի, Սայաթ-Նովա փող. 9/9

 

Տավուշի մարզ

Ա/Ձ  Արամ Դանիելյան , ք Իջևան, Երևանյան փող., 224/6

Ա/Ձ  Աշոտ Հակոբջանյան , ք. Իջևան, Երևանյան խճուղի

 

Վայոց Ձորի մարզ

Ա/Ձ Նորիկ Շահբազյան, գ. Մալիշկա

 

Ըստ տարածված հաղորդագրության՝ տնտեսվարողները խախտել են պարետի որոշմամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը (անձնակազմի և հաճախորդների պարտադիր դիմակ և ձեռնոցներ կրելը, սեղանների սոցիալական հեռավորությունն ապահովելը, հաճախորդներին ջերմաչափելը, դիմակների ու ձեռնոցների համար առանձին-փակ աղբարկղ ունենալը պարտադիր է):

Կարգազանց տնտեսավարողների մոտ խախտումների կրկնվելու դեպքում գործունեության կասեցման ժամկետը կերկարաձգվի: