ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչների իրականացրած մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով՝ ՀՀ պարետի որոշման համաձայն՝ մայիսի 28-ին, 24 ժամով կասեցվել են հանրապետության մարզերում գործող հանրային սննդի 12 օբյեկտների գործունեությունը։ Այս մասին հաղորդում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը։
Արմավիրի մարզ
Ա/Ձ «Շիրվան Շիրվանյան», ք. Արմավիր, Ջիվանու 5/15
Ա/Ձ «Մխիթար Աղեկյան», գ․Թաիրով, Մայրաքաղաքային 117
«Նուռ հաուս» ՍՊԸ, գ. Թաիրով, Մայրաքաղաքային 109
Արագածոտնի մարզ
Ա/Ձ «Մարատ Թորոսյան» ք. Աշտարակ, Տ.Մեծի 18
Արարատի մարզ
Ա/Ձ «Նարեկ Պալեզյան», ք. Մասիս, Դպրոցականների 9
Սյունիքի մարզ
Ա/Ձ «Էթերի Աղաջանյան», ք. Մեղրի, Զորավար Անդրանիկի 36/25,
Շիրակի մարզ
Ա/Ձ Կարապետ Կարապետյան , ք. Գյումրի, Գարեգին Նժդեհի 20/2.
Ա/Ձ Ռաֆայել Եղիազարյան , ք. Գյումրի, Համլետ Սարգսյան 8/10.
Ա/Ձ Գևորգ Միրզոյան , ք. Գյումրի, Սայաթ-Նովա փող. 9/9
Տավուշի մարզ
Ա/Ձ Արամ Դանիելյան , ք Իջևան, Երևանյան փող., 224/6
Ա/Ձ Աշոտ Հակոբջանյան , ք. Իջևան, Երևանյան խճուղի
Վայոց Ձորի մարզ
Ա/Ձ Նորիկ Շահբազյան, գ. Մալիշկա
Ըստ տարածված հաղորդագրության՝ տնտեսվարողները խախտել են պարետի որոշմամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը (անձնակազմի և հաճախորդների պարտադիր դիմակ և ձեռնոցներ կրելը, սեղանների սոցիալական հեռավորությունն ապահովելը, հաճախորդներին ջերմաչափելը, դիմակների ու ձեռնոցների համար առանձին-փակ աղբարկղ ունենալը պարտադիր է):
Կարգազանց տնտեսավարողների մոտ խախտումների կրկնվելու դեպքում գործունեության կասեցման ժամկետը կերկարաձգվի: