կարևոր
1743 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-28 17:03

Վրաստանը կսուբսիդավորի հիփոթեքային վարկերը

Վրաստանը կսուբսիդավորի հիփոթեքային վարկերը

Մայիսի 28-ից մինչև 2020 թվականի ավարտը վերցված  հիփոթեքային վարկերը պետությունը կսուբսիդավորի: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ խորհրդարանում ելույթի ժամանակ, հաղորդում է Aliq.ge-ն։

Վարչապետի խոսքով՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով հատկապես տուժել է շինարարության ոլորտը և պետությունը որոշել է աջակցել այս ոլորտին:

«Մենք արդեն մշակել ենք ծրագիր շինարարության ոլորտի աջակցության համար: Խոսքը միայն ընկերություններին օգնելու մասին չէ: Սա կօգնի մեր այն քաղաքացիներին, որոնք կամ որոշել են բնակարան գնել և բարելավել իրենց կենսապայմանները, կամ արդեն վճարել են կանխավճարը և իրենց բնակարանը գտնվում է կառուցման փուլում: Բոլոր այդպիսի ռիսկերը ապահովագրվելու են պետության կողմից»,- ասել է Գախարիան: