478 դիտում, 2020.05.28 17:17

Մահացել է «Հաց, ոսկի, նագան» ֆիլմի ստեղծող Սամվել Գասպարովը

Մահացել է «Հաց, ոսկի, նագան» ֆիլմի ստեղծող Սամվել Գասպարովը

Մոսկվայում կորոնավիրուսից մահացել է կինոռեժիսոր Սամվել Գասպարովը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել  է Uzbekistan Armenian Magazine-ի գլխավոր խմբագիր Գեորգի Սահակովը, հաղորդում է Armmuseum.ru կայքը։

«Սամվել Վլադիմիրովիչին հատուկ չէր պարտվելը, բայց նա չկարողացավ հաղթահարել անիծյալ կորոնավիրուսը։ Շուտափույթ ապաքինում նրա կնոջ՝ դերասանուհի Նատալյա Վավիլովային, խորին ցավակցություններ մեր Աննուշակային (Գասպարովի դուստրը), բոլոր մտերիմներին ու հարազատներին»,-գրել է Գեորգի Սահակովը։

Սամվել Գասպարովը ծնվել է Թբիլիսիում ։ Նա ավարտել է կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտը։ Նկարահանել է ֆիլմեր, որոնք շատ սիրված էին խորհրդային տարիներին։ Սամվել Գասպարյանի ամենահայտնի ժապավաններն են՝ «Վեցերորդը», «Մոռացե՛ք «մահ» բառը», «Հաց, ոսկի, նագան», «Առանց հատուկ ռիսկի»։ Նրա կինը ՝ Նատալյա Վավիլովան, հայտնի դերասանուհի է, ով մարմնավորել Է խորհրդային օսկարակիր «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմում  Ալեքսանդրայի կերպարը։

կիսվել նյութով -