528 դիտում, 2020.05.28 16:15

«Այս տոնի նշանակությունը բացառիկ է». ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը շնորհավորել է Հանրապետության օրվա կապակցությամբ

«Այս տոնի նշանակությունը բացառիկ է». ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը շնորհավորել է Հանրապետության օրվա կապակցությամբ

ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Միխայել Բանցհաֆը շնորհավորել է Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 102-ամյակի առթիվ։ Այս մասին հայտնում են Հայաստանում Գերմանիայի դեսպանությունից։

«Սրտանց շնորհավորում ենք Հանրապետության օրվա առթիվ: Դեսպան Բանցհաֆը և Գերմանիայի դեսպանությունը սրտանց շնորհավորում են հայ ժողովրդին այս տոնի կապակցությամբ, տոն, որի նշանակությունը բացառիկ է Հայաստանի պատմության մեջ»,- նշում են դեսպանությունից:

Աշխարհասփյուռ հայությունը մայիսի 28-ին տոնում է Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման և Սարդարապատի ճակատամարտում տոնած պատմական հաղթանակի՝ 102-ամյակը: 

կիսվել նյութով -