730 դիտում, 2020.05.28 16:04

Վերին Լարսում գտնվող 70 քաղաքացիները 3 ավտոբուսներով ուղեւորվել են Հայաստան

Վերին Լարսում գտնվող 70 քաղաքացիները 3 ավտոբուսներով ուղեւորվել են Հայաստան

Տևական ժամանակ Վերին Լարսի անցակետում գտնվող, ինչպես նաև Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում գրանցված 70 ՀՀ քաղաքացիներ, մայիսի 28-ին ՀՀ կառավարության կողմից տրամադրված 3 ավտոբուսներով ուղևորվել են դեպի Հայաստան։ Այս մասին հայնում են Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից:

«Տևական ժամանակ Վերին Լարսի անցակետում գտնվող, ինչպես նաև Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում գրանցված 70 ՀՀ քաղաքացիներ, մայիսի 28-ին ժամը 13:20-ին ՀՀ կառավարության կողմից տրամադրված 3 ավտոբուսներով ուղևորվեցին դեպի Հայաստան։

Հարկ է նշել, որ այս տեղափոխումը կատարվել է բացառության կարգով։ Տեղեկացնում ենք, որ Վերին Լարս անցակետով օտարերկրյա քաղաքացիների մոտքը Վրաստան դեռևս փակ է»,- ասվում է հաղորդագրությունում։

կիսվել նյութով -