566 դիտում, 2020.05.28 15:56

Իրանում վերջին մեկ օրում վարակակիրների թիվն ավելացել է 2.258-ով

Իրանում վերջին մեկ օրում վարակակիրների թիվն ավելացել է 2.258-ով

Իրանում կորոնավիրուսի մայիսի 28-ի վիճակագրական տվյալների համաձայն նախորդ օրվա համեմատ վարակակիրների թիվն ավելացել է 2.258-ով՝ դառնալով 143.849: Մահացածների թիվն ավելացել է 63 -ով: Ընդհանուր առմամբ, վարակի հետևանքով մահացել է 7.627 մարդ: Այս մասին տեղեկացնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը:

Ծանր վիճակում է գտնվում հազար 543 անձ: Ապաքինվածների թիվն ավելացել է 1.812-ով: Ընդհանուր առմամբ ապաքինվել է 112.988 մարդ: Մինչ այժմ թեստավորվել է 876.492 անձ:

կիսվել նյութով -