710 դիտում, 2020.05.28 15:43

Դաշնակցությունն իր ողջ կենսագրության ընթացքում կանգնած է եղել մեր պետության եւ ժողովրդի կողքին. Իշխան Սաղաթելյան

Դաշնակցությունն իր ողջ կենսագրության ընթացքում կանգնած է եղել մեր պետության եւ ժողովրդի կողքին։ Այս մասին մայիսի 28-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Չնայած Հայաստանի առաջին Հանրապետության գոյությունը կարճ տևեց, բայց նրա դերը և նշանակությունն էական մեծ է հայ ժողովրդի պատմության  մեջ»,- նշել է Սաղաթելյանը:

Նրա խոսքով՝ 70 տարվա մեջ Խորհրդային միությունում ստեղծվել են ֆիլմեր, գրականություն, կեղծ պատմություն, որը տարիներ  շարունակ վարկաբեկել է ՀՅԴ-ին, թեև այն եղել է Հայաստանի առաջին Հանրապետության գլխավոր քաղաքական ուժերից մեկը:

«Նրանք, ովքեր ծանոթ են մեր ժողովրդի պատմությանը, լավ գիտեն Դաշնակցության դերը և նշանակությունը հայ ժողովրդի պատմության մեջ»,-ասել է Սաղաթելյանը:

կիսվել նյութով -