Դաշնակցությունն իր ողջ կենսագրության ընթացքում կանգնած է եղել մեր պետության եւ ժողովրդի կողքին։ Այս մասին մայիսի 28-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Չնայած Հայաստանի առաջին Հանրապետության գոյությունը կարճ տևեց, բայց նրա դերը և նշանակությունն էական մեծ է հայ ժողովրդի պատմության մեջ»,- նշել է Սաղաթելյանը:
Նրա խոսքով՝ 70 տարվա մեջ Խորհրդային միությունում ստեղծվել են ֆիլմեր, գրականություն, կեղծ պատմություն, որը տարիներ շարունակ վարկաբեկել է ՀՅԴ-ին, թեև այն եղել է Հայաստանի առաջին Հանրապետության գլխավոր քաղաքական ուժերից մեկը:
«Նրանք, ովքեր ծանոթ են մեր ժողովրդի պատմությանը, լավ գիտեն Դաշնակցության դերը և նշանակությունը հայ ժողովրդի պատմության մեջ»,-ասել է Սաղաթելյանը: