510 դիտում, 2020.05.28 15:02

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Արցախի նախագահը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Արցախի նախագահը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:

Փոխվարչապետը հանդիպման սկզբում շնորհավորել է Արայիկ Հարությունյանին նախագահի բարձր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ և արգասաբեր աշխատանք:

Հանդիպման ընթացքում քննարկվել է հայկական երկու հանրապետությունների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում՝ սոցիալական, ֆինանսական և տնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը անդրադարձել են կորոնավիրուսային համավարակի հետևանքով ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակին:

Զրուցակիցները քննարկել են ստեղծված իրավիճակում նախաձեռնված քայլերն ու աջակցության ծրագրերը և երկուստեք կարևորել այդ ուղղությամբ համագործակցության զարգացումը:

կիսվել նյութով -