488 դիտում, 2020.05.28 15:38

«Ֆորմուլա-1»-ի Նիդերլանդների Գրան Պրին ևս չի կայանա

«Ֆորմուլա-1»-ի Նիդերլանդների Գրան Պրին ևս չի կայանա

Ավտոմրցաշարի աշխարհի առաջնության՝ «Ֆորմուլա-1»-ի Նիդերլանդների Գրան Պրին չի կայանա: Այս մասին հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

Ի սկզբանե այն պլանավորված էր մայիսի 1-2-ի համար, սակայն հետաձգվեց անորոշ ժամանակով, իսկ հիմա կազմակերպիչները հայտնում են, որ այն առհասարակ չի կայանա:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով չեղարկվել է Մոնակոյի Գրան պրին և անորոշ ժամանակով հետաձգվել են Ավստրալիայի, Բահրեյնի, Վիետնամի, Կանադայի, Չինաստանի, Նիդեռլանդների, Իսպանիայի, Ադրբեջանի, Մոնակոյի, Հունգարիայի Գրան պրիները:

կիսվել նյութով -