586 դիտում, 2020.05.28 15:20

Պատմական պատասխանատվությամբ ենք ստեղծել Հայաստանի անկախ Հանրապետությունը. Արման Թաթոյան

Պատմական պատասխանատվությամբ ենք ստեղծել Հայաստանի անկախ Հանրապետությունը. Արման Թաթոյան

Սրբության պես պետք է պահենք մեր պետականությունն ու ինքնիշխանությունը, որ մեր արժանապատիվ ու անվտանգ կյանքի երաշխավորն են։ Այս մասին իր շնորհավորանքում նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Մեր սեփական պետության մեջ մարդուն, նրա արժանապատվությունն ու իրավունքները իրական պաշտպանողն ու աջակցողը հենց պետությունն է, որ առաջնորդվում է սեփական ժողովրդավարական կառույցներով ու իրավունքի գերակայության թելադրանքով։ 

Մեր համախմբվածությունը, համերաշխությունն ու հարգանքը իրար նկատմամբ, սեփական պետականության արժեքի գիտակցումը կլինեն երախտիքի լավագույն տուրքն այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրենց կյանքի գնով մեզ համար նվաճեցին ազատ ու անկախ ապրելու իրավունքը:

Սեփական ուժերի նկատմամբ վստահությամբ ու պատմական պատասխանատվությամբ ենք ստեղծել Հայաստանի անկախ Հանրապետությունը։

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ»:

կիսվել նյութով -