կարևոր
1655 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-28 13:56

Լոռու մարզում վարակվածների թիվը 72 է, գրանցվել է մահվան առաջին դեպքը

Լոռու մարզում կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի թիվը 72 է: Հիվանդներից 54-ը ապաքինվել է։ Այս մասին  ֆեյսբուքյան իր էջում գրել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։

«Այսօրվա դրությամբ Լոռու մարզում կորոնավիրուսով հիվանդացության թիվը 72 է: Հիվանդներից 54-ը լավացել է: Ցավոք, Լոռու մարզի կտրվածքով գրանցվել է առաջին մահվան դեպքը:

Երևան տեղափոխված մեր հիվանդներից մեկը, որն ուներ հարակից այլ հիվանդություններ, այդ թվում՝ քաղցկեղ, մահացել է»,-գրել է մարզպետը։