կարևոր
1349 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-28 14:18

Շարժական մամոգրաֆը Հայաստանում է․ առաջիկայում կսկսվի կրծքագեղձի քաղցկեղի ազգային սքրինինգային ծրագիր

Հայաստանի Հանրապետությունում մոտ մեկ ամսից կսկսվի կրծքագեղձի քաղցկեղի ազգային սքրինինգային ծրագիրը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մեր մամոգրաֆը վերջապես ժամանեց Իտալիայից։ Մոտ մեկ ամսից կսկսենք կրծքագեղձի քաղցկեղի ազգային սքրինինգային ծրագիրը, որը կհամակարգվի Առողջապահության նախարարության Ուռուցքաբանության ազգային կենտրոնի կողմից»,- նշել է Թորոսյանը։

Նա հայտնել է, որ առաջին մարզը կլինի Լոռին, իսկ ծրագրի մեկնարկին մոտ կհայտնեն դրա բոլոր մանրամասները։ Հայաստանի մարզերում կիրականացվեն կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման և վաղ հայտնաբերման սքրինինգային հետազոտություններ։ Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա 50-69 տարեկան կանանց անցնել մամոգրաֆիայի անվճար հետազոտություն՝ կանխարգելելով հիվանդությունը: