կարևոր
1681 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-28 13:33

Մաղթում ենք երկար կյանք անկախ Հայաստանին. Լիտվայի ԱԳ նախարարը շնորհավորել է Հանրապետության օրը

Մաղթում ենք երկար կյանք անկախ Հայաստանին. Լիտվայի ԱԳ նախարարը շնորհավորել է Հանրապետության օրը

Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչիուսը ամբողջ աշխարհի հայերին շնորհավորել է Հանրապետության օրվա առթիվ: Նախարարն իր շնորհավորանքը տեղադրել է «Թվիթեր»-ի միկրոբլոգում:

«Ի սրտե շնորհավորում եմ Հայաստանի առաջին հանրապետության օրը տոնող ամբողջ աշխարհի մեր հայ ընկերներին: Ակնկալում ենք, որ էլ ավելի կամրապնդվի և կամրանա մեր երկրների և ժողովուրդների միջև սերտ համագործակցությունը»,- գրել է Լինկևիչիուսը:

Նախարարն իր հրապարակման վերջում հայատառ հավելել է. «Մաղթում ենք երկար կյանք անկախ Հայաստանին»:

Հայաստանն ու աշխարհասփյուռ հայությունը մայիսի 28-ին տոնում են Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման և Սարդարապատի հերոսամարտում տոնած պատմական հաղթանակի 102-ամյակը՝ Հանրապետության տոնը: