432 դիտում, 2020.05.28 23:07

Ռուսաստանը Հաղթանակի զորահանդեսին կրկնակի հրավերներ կուղարկի բոլոր մասնակիցներին

Ռուսաստանը Հաղթանակի զորահանդեսին կրկնակի հրավերներ կուղարկի բոլոր մասնակիցներին

Մոսկվան Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսին կրկնակի հրավերներ կուղարկի բոլոր մասնակիցներին, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտնել Է ՌԴ ԱԳՆ առաջին եվրոպական դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պարամոնովը:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը ծրագրում էր Մոսկվա ժամանել մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմի Հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ կայանալիք զորահանդեսին մասնակցելու համար, սակայն միջոցառումը հետաձգվել է կորոնավիրուսի տարածման պատճառով։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 26-ին հայտարարել է, որ Հաղթանակի շքերթը տեղի կունենա հունիսի 24-ին:

կիսվել նյութով -