կարևոր
549 դիտում, 10 ամիս առաջ --> 2020-05-28 12:20

ԱՄՆ-ը հայտարարել է իրանական միջուկային ծրագրի ղեկավարների դեմ պատժամիջոցների մասին

ԱՄՆ-ը հայտարարել է իրանական միջուկային ծրագրի ղեկավարների դեմ պատժամիջոցների մասին

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտնել է, որ Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանում իրանական միջուկային ծրագրի երկու ղեկավարների նկատմամբ. այս մասին նա գրառում է կատարել իր Twitter- ում:

Նա մանրամասնել է՝ պատժամիջոցները կկիրառվեն Մաջիդ Ագայիի և Ամջադ Սազգարի նկատմամբ, ու հավելել, որ իրանցի այս գիտնականները պետք է ընտրություն կատարեն՝ շարունակել խաղաղ աշխատանքը միջուկային զենքի տարածման սահմաններից դուրս, կամ էլ հայտնվել պատժամիջոցների տակ:

Ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավարի՝ Իրանի շարունակվող միջուկային էսկալացիան հստակ ցույց է տալիս, որ նման «համագործակցությունը պետք է դադարեցվի». «Միջուկային շորթման հետագա փորձերը միայն կուժեղացնեն ճնշումը ռեժիմի վրա», - հստակեցրել է նա։