28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտնել է, որ Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանում իրանական միջուկային ծրագրի երկու ղեկավարների նկատմամբ. այս մասին նա գրառում է կատարել իր Twitter- ում:
Նա մանրամասնել է՝ պատժամիջոցները կկիրառվեն Մաջիդ Ագայիի և Ամջադ Սազգարի նկատմամբ, ու հավելել, որ իրանցի այս գիտնականները պետք է ընտրություն կատարեն՝ շարունակել խաղաղ աշխատանքը միջուկային զենքի տարածման սահմաններից դուրս, կամ էլ հայտնվել պատժամիջոցների տակ:
Ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավարի՝ Իրանի շարունակվող միջուկային էսկալացիան հստակ ցույց է տալիս, որ նման «համագործակցությունը պետք է դադարեցվի». «Միջուկային շորթման հետագա փորձերը միայն կուժեղացնեն ճնշումը ռեժիմի վրա», - հստակեցրել է նա։