կարևոր
1278 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-28 12:04

Արթուր Միրանյանը հեռանում է «Փյունիկ»-ից

Արթուր Միրանյանը հեռանում է «Փյունիկ»-ից

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Երևանի «Փյունիկ»-ի կիսապաշտպան Արթուր Միրանյանը հեռանում է ակումբից: Այս մասին ֆուտբոլիստը գրել է իր Ինստագրամի էջում: 

«Ինձ համար լավ ժամանակ էր «Փյունիկ»-ում: Շնորհակալ եմ եմ ամեն ինչի համար: «Փյունիկ»-ին հաջորդիվ հաջողություն եմ մաղթում»,-գրել է նա:

Արթուր Միրանյանը «Փյունիկ»-ին էր միացել 2018 թվականին: 2014/15 մրցաշրջանում նա մի քանի հանդիպման է մասնակցել մակեդոնական «Վարդարի» կազմում: Նախկինում Միրանյանը ընդգրկված է եղել նաև Հայաստանի և Ուկրանիայի երիտասարդական հավաքականներում:

Ընթացիկ մրցաշրջանում Միրանյանը մասնակցել է 13 խաղի, խփել 6 գնդակ և դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ: