534 դիտում, 2020.05.28 01:44

Մայիսի 28-ը՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրն է

Մայիսի 28-ը՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրն է

Պատմությունն ինքն է ընտրել իրեն կերտողներին, որ շուրջը հավաքեն զինվորին, շինականին` անհուսալի պահին իր հող ու ջրին տեր դառնալու համար: 1918 թվականի հերոսամարտերը ղեկավարում էին հենց այդպիսիք: Թուրքերը սկսել էին եռաճակատ պատերազմ` Սարդարապատում, Ապարանում, Ղարաքիլիայում:
  Թշնամին մտել էր Ալեքսանդրապոլ եւ Արագածի փեշերով շարժվում էր դեպի Երեւան: Հյուսիսային կողմով արշավողները շրջվել էին դեպի Ապարան: Ճակատագրական պահին, երբ թվում էր ոչ մի ուժ չէր փակի թուրքերի ճանապարհը, Երեւանի Ազգային Խորհրդի նախագահ Արամ Մանուկյանը Ապարանի գավառապետ Սեդրակ Ջալալյանին հրամայում է կազմակերպել ինքնապաշտպանությունը: Նոր ձեւավորվող ռազմաճակատի հրամանատար է նշանակվում Դրաստամատ Կանայանը: 

Դրոն ոտքի էր հանել գրեթե բոլոր զինված խմբերը: Ապարանի ռազմաճակատում կռվողների թիվն անցնում էր 8000-ից` 4500-ը աշխարհազորայիններ: Թուրքերի թիվը գերազանցում էր, սակայն հայոց ճակատն առաջնորդում էր անձամբ հրամանատարը: 

1918 թվականի հաղթանակը,  հեշտ չտրվեց․ հայոց բանակի արյունալի կանգառը Վանաձորում էր։
Սակայն պայքարի անկորտրում կամքի շնորհիվ Թուրքական դիվիզիայի արյունաքամ մնացորդները սպիտակ դրոշ պարզեցին:

Սարդարապատում հաղթելով թուրքական բանակին՝ հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից:

1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում՝ Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո «Հայկական ազգային խորհրդի» կողմից հռչակվեց Հայկական հանրապետությունը:

կիսվել նյութով -