494 դիտում, 2020.05.27 23:32

Պրեմիեր լիգայում ևս 4 հոգի կորոնավիրուսով է վարակվել

Պրեմիեր լիգայում ևս 4 հոգի կորոնավիրուսով է վարակվել

Անգլիական Պրեմիեր լիգայի ակումբների անձնակազմից 4 անդամների մոտ կորոնավիրուս է հաստատվել: Այս մասին գրում է լիգայի մամուլի ծառայությունը:

Պրեմիեր լիգայի ակումբների անձնակազմների մոտ 1008 ներկայացուցիչ կորոնավիրուսի թեստ է հանձնել, որոնցից 4 պատասխանը դրական է եղել: Մարդկանց անունները չի ասվում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պրեմիեր լիգայի ակումբները պաշտոնապես անցնում են խմբային մարզումների: Ֆուտբոլային ակումբներն իրենց շրջանում քվեարկություն են անցկացրել և միաձայն համաձայնել են խմբային մարզումները վերսկսել: Նրանք մայիսի 19-ին կմարզվեն խմբերով, սակայն խմբերը շատ մեծ չեն լինի, և ֆուտբոլիստների միջև կպահպանվի սոցիալական հեռավորությունը: Բրիտանական կառավարությունն արդեն իսկ թույլատրել է վերսկսել Պրեմիեր լիգան:

Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր մարտի 13-ին` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

կիսվել նյութով -