724 դիտում, 2020.05.27 22:09

Մոսկվայում սահմանափակող միջոցառումները երկարացվել են մինչեւ հունիսի 14-ը

Մոսկվայում սահմանափակող միջոցառումները երկարացվել են մինչեւ հունիսի 14-ը

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հրամանագիր է ստորագրել՝ մինչև հունիսի 14-ը երկարաձգելու ինքնամեկուսացման, մուտքի վերահսկման և այլ սահմանափակող միջոցառումների ռեժիմը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Արգելվում է սպորտային, ժամանցային, հասարակական և այլ միջոցառումների անցկացումը»,-ասվում է փաստաթղթում:

Նշվում է, որ անցաթղթերի նորացման կարիք չկա, դրանք ինքնաբերաբար երկարաձգվում են:

Այսպիսով, մայրաքաղաքում նախկինի պես չեն կարողանա աշխատել ռեստորանները, սրճարանները եւ հանրային սննդի այլ հաստատություններ՝ բացի առաքման ծառայություններից:

Փակ են մնում նաև գեղեցկության սրահները և սպա կենտրոնները:

Ընդ որում, հունիսի 1-ից մայրաքաղաքում սահմանված ռեժիմով եւ ժամանակացույցով կթույլատրեն զբոսանքները, այդ թվում 65-ից բարձր տարիքի բնակիչների, ինչպես նաեւ քրոնիկ հիվանդություններ ունեցողների:

Ոչ պարենային խանութները և սպասարկման կենտրոնները կվերսկսեն իրենց աշխատանքը, որոնք չեն պահանջում հաճախորդի երկարատև ներկայություն:

Քաղաքում կբացվեն հանրային այգիները և պուրակները:

Սոբյանինը նշել է, որ Մոսկվայում սահմանափակումների մեղմացման ֆոնին կխստացվեն դիմակների և ձեռնոցների ռեժիմները: Այժմ տնից ցանկացած ելքի համար անհրաժեշտ է օգտագործել ձեռնոցներ, դիմակներ և այլ պաշտպանիչ սարքավորումներ:

կիսվել նյութով -