448 դիտում, 2020.05.27 21:43

Հայկական Կարմի խաչը և ականազերծման կենտրոնը ՆԱՏՕ-ի աջակցությամբ կիրականացնեն կրթական ծրագիր

Հայկական Կարմի խաչը և ականազերծման կենտրոնը ՆԱՏՕ-ի աջակցությամբ կիրականացնեն կրթական ծրագիր

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի (ՀԱՓԿ) և ՆԱՏO-ի աջակցության և գնումների գործակալության (NSPA) հետ երկար բանակցությունների արդյունքում մեկնարկել է երկամյա «Պատերազմի պայթյունավտանգ մնացորդների և Ականների ռիսկի կրթական ծրագիր»-ը, ըստ որի, մայիսի 27-ին ՀԱՓԿ-ի գրասենյակում կայացավ փաստաթղթի ստորագրման արարողությունը: Այս մասին տեղեկացնում են «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ից:

Ծրագիրը կիրականացվի թիրախային չորս մարզերում՝ Տավուշում, Վայոց Ձորում, Սյունիքում, Գեղարքունիքում: «Ծրագրում ներառված են 42 համայքներ: Ծրագիրն իրականացնելու է Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, մոնիտորինգը՝ «Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամ»-ը, իսկ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը, որպես ազգային մարմին, տրամադրելու է խորհրադատվություն և իրականացնելու է վերահսկողություն ողջ ծրագրի ընթացքում:

Հայկական Կարմիր Խաչը ծրագրի ընթացքում կբարձրացնի Պատերազմի պայթյունավտանգ մնացորդների և Ականների ռիսկի վերաբերյալ իրազեկվածությունը, «Պատերազմի պայթյունավտանգ մնացորդների և Ականների ռիսկի» թեմայով կկրթի նվազագույնը 24000 աշակերտ և 1500 ուսուցիչ, կսարքավորվեն մանկական խաղահրապարակներ:

Արարողությանը ներկա էին ՀԱՓԿ ՊՈԱԿ տնօրեն Ռուբեն Առաքելյանը, Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը, «Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամ»-ի տնօրեն Քնարիկ Դավթյանը, ինչպես նաև՝ Հայաստանում ՆԱՏՕ-ի աջակցության և գնումների գործակալության ներկայացուցիչ Սերգեյ Միրզոյանը:

Ներկաները շնորհակալությամբ կարևորեցին ՆԱՏՕ-ի աջակցության և գնումների գործակալության դերակատարումն այս ծրագրում և հույս հայտնեցին հետագա փոխհամագործակցության վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ:

կիսվել նյութով -