454 դիտում, 2020.05.27 20:55

Պուտինը Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ քննարկել է էներգակիրների միջազգային շուկան

Պուտինը Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ քննարկել է էներգակիրների միջազգային շուկան

 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամմեդ Բեն Սալմանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է էներգակիրների համաշխարհային շուկայում իրավիճակը: Կողմերը կարևորել են ՕՊԵԿ-ի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ ջանքերի գործադրումը:

«Շարունակվել են մտքերի փոխանակումը էներգակիրների շուկայում իրավիճակի շուրջ: Երկու կողմերն էլ ընդգծել են համատեղ ջանքերի գործադրման կարևությունը ապրիլին ՕՊԵԿ-ի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների, մասնավորապես՝ նավթի արդյունահանման սահմանափակման ուղղությամբ»,- ասված է ՌԴ նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:

կիսվել նյութով -