12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամմեդ Բեն Սալմանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է էներգակիրների համաշխարհային շուկայում իրավիճակը: Կողմերը կարևորել են ՕՊԵԿ-ի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ ջանքերի գործադրումը:
«Շարունակվել են մտքերի փոխանակումը էներգակիրների շուկայում իրավիճակի շուրջ: Երկու կողմերն էլ ընդգծել են համատեղ ջանքերի գործադրման կարևությունը ապրիլին ՕՊԵԿ-ի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների, մասնավորապես՝ նավթի արդյունահանման սահմանափակման ուղղությամբ»,- ասված է ՌԴ նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ: