կարևոր
2137 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-27 20:27

Նորք-Մարաշ և Նուբարաշենի մանկապարտեզներից մեկում հայտնաբերվել են որոշ թերություններ

Նորք-Մարաշ և Նուբարաշենի մանկապարտեզներից մեկում հայտնաբերվել են որոշ թերություններ

Երևանի Նորք Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջանների 6 մանկապարտեզներում մայիսի 27-ին ուժեղացված մշտադիտարկում է իրականացվել։ Այս մասին հայտնում են ՀՀ կրթության տեսչական մարմնից,  մշտադիտարկումն իրականացվել է ոստիկանության և թաղապետարաննեի պատասխանատու աշխատակիցների հետ։

 Մանկապարտեզներից մեկում տեսչական մարմնի ներկայացուցիչները արձանագրել են որոշ թերություններ։ Հաստատության մուտքը ախտահանման համար հարմարեցված չի եղել: Տնօրենը հաստատել է, որ ախտահանման միջոցների պակաս եղել է, սակայն արագ լրացվել է:

«Այս մանկապարտեզ հաճախող 127 սաներից 14-ի ծնողներն են ցանկություն հայտնել, որ իրենց երեխան մանկապարտեզի վերաբացվելուց հետո շարունակի հաճախել: Սակայն այս շաբաթ սաների հաճախումները նախորդ շաբաթվա համեմատ նվազել են»,- ասվում է հաղորդագրության մեջ: