450 դիտում, 2020.05.27 20:18

Կառավարությունը բարեփոխումներ է իրականացնում քաղաքաշինության ոլորտում

Կառավարությունը բարեփոխումներ է իրականացնում քաղաքաշինության ոլորտում

 ՀՀ վարչապետի հանձնարարականի կատարման և քաղաքաշինության ոլորտում տեղ գտած թերությունների շտկման, գործող քաղաքաշինական նորմերի արդիականացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:

Քաղաքաշինության կողմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը նշեց, որ առաջարկվող փոփոխությունները կնպաստեն շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողության իրական (շուկայական) արժեքի ձևավորման չհիմնավորված խոչընդոտները բացառելուն:

Ըստ այդմ, մասնավորապես, առաջարկվում է տեխնիկական հսկողության (խորհրդատվական) ծառայության շուկայական արժեքը ձևավորել առանց նորմատիվային սահմանափակումների (բացառությամբ մեկ անձից գնում կատարելու սահմանափակ դեպքերի): «Տեխնիկական հսկողության ծառայության արժեքը պետք է ձևավորվի՝ ելնելով շինարարական աշխատանքների բնույթից, բարդությունից և ծավալից, գործող շուկայական գնին և/կամ անալոգիայի սկզբունքով ընտրված մեկ այլ ներդրումային ծրագրի նկատմամբ իրականացված հսկողության փաստացի ծախսերին համապատասխան, անկախ ծրագրի ֆինանսավորման աղբյուրից»,- ասաց Ղուլարյանը:

Անդրադառնալով հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քաղաքաշինության ոլորտին վերաբերող կառավարության այս և նախորդ նիստի ժամանակ ընդունված որոշումների արդյունքում տեխնիկական հսկողությունը ֆորմալ գործունեությունից վեր է ածվում իրական գործունեության:

կիսվել նյութով -