584 դիտում, 2020.05.27 19:31

Նուբարաշենում և Նորք-Մարաշում պարետի որոշումը խախտել է միայն մեկ հանրային սննդի օբյեկտ

Նուբարաշենում և Նորք-Մարաշում պարետի որոշումը խախտել է միայն մեկ հանրային սննդի օբյեկտ

Երևանի Նուբարաշեն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչների և ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների մայիսի 27-ի համատեղ շրջայցի ընթացքում հայտնաբերվել է միայն մեկ հանրային սննդի կետ, որտեղ խախտվել են ՀՀ պարետի որոշման պահանջները: Անհատ ձեռնարկատեր Յուհաննա Առաքելյանին (Նուբարաշեն թաղամաս, 11 փ., 2/15) պատկանող օբեկտի  աշխատակիցը չի ջերմաչափվել, բացակայել են ջերմաչափման մատյանն ու ձեռնոց-դիմակների համար նախատեսված-մակնշված փակվող աղբամանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Խախտման մասին արձանագրությունը կներկայացվի պարետատուն:

ՍԱՏՄ մասնագետներն այցելել են Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող ևս երեք՝ Ա/Ձ Սամվել Հովհաննիսյան (Նուբարաշեն թաղ, 10-2/5), Ա/Ձ Մելանյա Բարսեղյան (Նուբարաշեն թաղ, 11 փ 8/7), Ա/Ձ Օվսաննա Սահայկյան (Նուբարաշեն Զ-5 թաղ. 1/5), և Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող մեկ՝ «Տեսարան ԷյԷմ» ՍՊԸ (Գ. Հովսեփյան 30/8), հանրային սննդի կետեր:

Խախտումներ չեն հայտնաբերվել:

կիսվել նյութով -