772 դիտում, 2020.05.27 19:07

Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հունիսի վերջին չի հասնի 500 հազարի. Արսեն Թորոսյան

Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հունիսի վերջին չի հասնի 500 հազարի. Արսեն Թորոսյան

Հայաստանում հունիսի վերջին կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը չի հասնի 500 հազարի: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:

«Ես ասել էի, որ հնարավոր է ունենանք 500 հազար դեպք մինչև հունիսի վերջ: Բարեբախտաբար, մենք չենք ունենա այդքան դեպք հունիսի վերջին, նույնիսկ՝ նման ահագնացող տեմպերով աճելով»,- ասաց Թորոսյանը:

Հայաստանում մայիսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7774 դեպք, որոնցից 3255-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4377 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  53 678 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 98:

կիսվել նյութով -