428 դիտում, 2020.05.27 18:09

Մնացականյանի համար զարմանալի չեն Ադրբեջանի հակահայ քարոզչության դրսևորումները

Մնացականյանի համար զարմանալի չեն Ադրբեջանի հակահայ քարոզչության դրսևորումները

ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի համար զարմանալի չեն Ադրբեջանի հակահայ քարոզչության տարբեր դրսևորումները: Այս մասին Մնացականյանն ասաց Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում, անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանի այն հարցին, թե ինչպես է ԱԳՆ-ն արձագանքում միջազգային մամուլում Ադրբեջանի կողմից ներկայացվող հակահայ հոդվածներին:

«Հոդվածները շատ են, շատ են լինելու, և սա իրականություն է: Որևէ զարմանալու բան չկա, դրանց հետ առնչվում ենք ամեն օր, բազմաթիվ ձևաչափերով: Այդ գործընթացը չի սկսվել հիմա, չի ավարտվելու վաղը, սա իրականությունն է, այն է, ինչ մենք ունենք այս տարիների ընթացքում»,- ասաց Մնացականյանը:

կիսվել նյութով -