կարևոր
1767 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-27 18:00

Արցախի ԱԺ նախագահն ընդունել է կրթության, գիտության և մշակույթի նորանշանակ նախարարին

Արցախի ԱԺ նախագահն ընդունել է կրթության, գիտության  և մշակույթի նորանշանակ նախարարին

Մայիսի 27-ին Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ընդունել է ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նորանշանակ նախարար Լուսինե Ղարախանյանին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Շնորհավորելով նրան նոր պաշտոնում նշանակվելու առթիվ՝  խորհրդարանի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ մեր երկրում գիտա-կրթական և մշակութային ոլորտներն առավել բարձր հիմքերի վրա կդրվեն՝ պահպանելով և զարգացնելով  այդ ճյուղերում արձանագրված դրական փոփոխություններն ու հաջողությունները:

Լուսինե Ղարախանյանն, իր հերթին, շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ նշել է, որ պատրաստակամ է մշտական համագործակցության մեջ լինել երկրի օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ՝ իր  կողմից ղեկավարվող գերատեսչության անելիքներն ավելի արդյունավետ և նպատակային դարձնելու համար:

Հանդիպմանը ներկա ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը, շնորհավորելով Լուսինե Ղարախանյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ, անդրադարձել է գիտա-կրթական ոլորտում առկա հիմնախնդիրներին՝  պատրաստակամություն հայտնելով համատեղ  աշխատանք իրականացնել նշված ուղղություններով;

ԱԺ կրթության, կրթության գիտության և մշակույթի մշտական հանձնաժողվի նախագահ Արամ Հարությունյանն  իր խոսքում համոզմունք է հայտնել,  որ օրենսդիր-գործադիր շրջանակներում կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում  մշտական համագործակցությունը կնպաստի առկա խնդիրների վերացմանն ու համակարգի շարունակական բարելավմանը: